Բժիշկը կրակ է բացել Ստավրոպոլի հիվանդանոցում. դեպքի վայրից կադրեր են հրապարակվել

Ոստիկանություն
Նախնական վարկածի համաձայն՝ բժիշկն այդ քայլին է գնացել խանդի պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sptunik. Սվետլոգրադի (Ստավրոպոլի երկրամաս) 36-ամյա բնակիչը հրազենով գնացել է շրջանային հիվանդանոց, որտեղ նրա կինը բուժքույր է աշխատում: Տղամարդը կասկածել է, որ կինը սիրավեպ է սկսել բժիշկներից մեկի հետ։ Խանդոտ ամուսինը կրակել է բուժհաստատության պատերին ու առաստաղին։
Ավելի ուշ պարզվել է, որ կրակողը նույն հիվանդանոցի բժիշկներից է։
Հարձակվողը զինված է եղել «Կալաշնիկով» ինքնաձիգով։
2 բերքանուշցի վիճել են, նրանցից մեկը դիմել է որսորդական հրացանի «օգնությանը»
Ոստիկանությունը ձերբակալել է հանցագործին։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՔՕ 213-րդ հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է որպես զենք օգտագործվող առարկաների կիրառմամբ) ։
Համացանցում արդեն կադրեր են հրապարակվել հրաձգության վայրից:
Կոլորադոյում կրակոցների հետևանքով 4 մարդ մահացել է, կան վիրավորներ