«Բիո»–ն ու «Էկո»–ն կարող են ո՛չ բիո լինել, ո՛չ էլ էկո. ՄՊՀ–ն 26 խախտում է հայտնաբերել

Սուպերմարկետ
Հանձնաժողովի հարուցած վարույթների ու կիրառած պատիժների արդյունքում այս ոլորտում խախտումները նվազել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. «Բիո» և «էկո» նորաձև դարձած տերմինները, ՀՀ օրենսդրության համաձայն, պետք է կիրառվեն միայն համապատասխան սերտիֆիկատ ունենալու պարագայում։ Տնտեսական մրցակցության հանձնաժողովը, սակայն, պարզել է, որ այդ տերմիններն օգտագործող տնտեսվարողների մեծ մասն իրականում խախտել է օրենքի այդ պահանջը։
Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտնեց ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։ Նրա խոսքով`2021թ–ի ընթացքում «բիո» և «էկո» տերմինների կիրառվման փաստերով հարուցված 32 վարույթից 26-ի ավարտին կիրառվել է պատասխանատվություն տնտեսվարողների նկատմամբ։
Տոլմա, ծիծակ ու փախլավա. Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազայում հայկական ուտեստներ են համտեսել
Արդյունքում, ըստ Գևորգյանի, նման խախտումները նվազել են։
«Վարույթների ավարտին մեր դիտարկումները ցույց են տալիս, որ նմանատիպ տերմինների կիրառության խախտումները շատ քիչ տոկոս են կազմում»,– ասաց Գևորգյանը։
Ուսումնասիրված մնացած բոլոր դեպքերում տնտեսվարողներն ունեցել են սերտիֆիկատներ։