ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Այսօր ավելի քան 2500 չվերթեր են հետաձգվել կորոնավիրուսային նոր` «Օմիկրոն» շտամի տարածման պատճառով։ Տեղեկությունը հրապարակել է FlightAware պորտալը։
Այսպես, դեկտեմբերի 28-ին, ընդհանուր առմամբ, հետաձգվել է 2531 չվերթ, որոնցից 865-ը` դեպի ԱՄՆ կամ էլ ԱՄՆ–ից որևէ այլ երկիր։
Ամենաշատը չեղարկվել են չինական China Eastern և Air China ավիաընկերությունների թռիչքները, որոնց բաժին է հասել չեղարկված թռիքների մեկ երրորդը։
Հիշեցնենք, որ մինչ այս պահը, բարեբախտաբար, ՀՀ–ում «Օմիկրոն» չի հայտնաբերվել։