Արմեն Սարգսյանն այցելել է Եռաբլուր

Նախագահը պանթեոն է այցելել տիկնոջ հետ, ծաղիկներ խոնարհել նահատակված հերոսների շիրիմներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ` Նունե Սարգսյանի հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Նախագահը տիկնոջ հետ հարգանքի տուրք է մատուցել Արցախյան պատերազմում իրենց կյանքը հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների հիշատակին։
Նրանք ծաղիկներ են դրել զոհվածների շիրիմներին, 1 րոպե լռությամբ հարգել նահատակված հերոսների անմահ հիշատակը։
Արմեն Սարգսյանը տիկնոջ` Նունե Սարգսյանի հետ այցելել է Եռաբլուր
Արմեն Սարգսյանը տիկնոջ` Նունե Սարգսյանի հետ այցելել է Եռաբլուր
Արմեն Սարգսյանը տիկնոջ` Նունե Սարգսյանի հետ այցելել է Եռաբլուր