ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. ԱՊՀ երկրներում ժանտախտի բոլոր բնական օջախները հսկողության տակ են։ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովում հայտարարել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան։
Նա նշել է, որ ԱՊՀ երկրների տարածքում ժանտախտի 45 բնական օջախ կա, սակայն Ռուսաստանի կողմից ֆինանսավորվող ծրագրի շնորհիվ հաջողվել է հիվանդության բռնկումներից խուսափել համագործակցության բոլոր երկրներում:
«Ժանտախտի բոլոր բնական օջախները մեր փոխգործակցության արդյունքում այսօր գտնվում են վերահսկողության տակ, և 2017 թվականից ի վեր ԱՊՀ երկրներում ժանտախտի ոչ մի դեպք չի գրանցվել», - ասել է նա:
Պոպովան միաժամանակ նշել է, որ ԱՊՀ սահմանակից պետություններում ամեն տարի գրանցվում են ժանտախտով վարակվելու դեպքեր: