ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Գյումրու կենտրոնում՝ Բագրատունյաց պուրակի մոտ գտնվող խանութներից մեկում։
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ոստիկանությունը ժամը 13։50–ին շտապօգնությունից հաղորդում է ստացել այն մասին, որ խանութների մեկում կնոջ դի է հայտնաբերվել:
«Այս պահին օպերատիվ քննչական խումբը դեպքի վայրում է: Դեպքի հանգամանքները պարզվում են»,- նշեցին ոստիկանությունից:
Գյումրու կենտրոնում սպանություն է տեղի ունեցել
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Ըստ Sputnik Արմենիայի տեղեկությունների` սպանվածը հագուստի խանութի սեփականատերն է` Անահիտ Իսկանդարյանը։ Անհայտ անձը կտրել է նրա կոկորդը։
Նշենք, որ Անահիտ Իսկանդարյանը 2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուն էր) մայրն է։