ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի 1-ին փողոցի թիվ 27 տան բակում, փոսի մեջ հայտնաբերվել է 58-ամյա Վաղինակ Ծ–ի դի։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com կայքը։
Դեպքի մասին ահազանգը ստացվել է դեկտեմբերի 27-ին, ժամը 18։40-ին։
«Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել է արմունկների և ծնկների շրջանում քերծվածքներ, իսկ գլխի ճակատային, հոնքային, քունքային և քթի հատվածներում՝ սալջարդ վերքեր»,– նշում են կայքից։
Փաստի առթիվ ստեղծվել է քննչական խումբ, որտեղ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։