Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն Երևանում

ՊՊԾ ավտոմեքենա
Երևանի «Բելաջիո» ռեստորանային համալիրում տեղի ունեցած փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանի «Բելաջիո» ռեստորանային համալիրում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքը տեղի ունեցել դեկտեմբերի 25-ին: Ահազանգը ստացվել է ժամը 00:10-ի սահմաններում:

Կարճ ժամանակ անց խուլիգանություն կատարելու կասկածանքով նշված հասցեից ոստիկանության Մարաշի բաժանմունք են տեղափոխել Երևանի բնակիչներ, 23-ամյա Վլադ Ա.-ին, 26-ամյա Վահագն Ա.-ին, 28-ամյա Դավիթ Ա.-ին, 54-ամյա Մհեր Ա.-ին, 21-ամյա Արտյոմ Ա.-ին և Արարատի մարզի բնակիչ, 35-ամյա Զոհրապ Մ.-ին:

Կայքի տեղեկություններով՝ այդ օրը նշված ռեստորանային համալիրում ծննդյան արարողության մասնակիցները անհարգալից վերաբերմունք են դրսևորել, խախտել են հասարակական կարգը, վիճաբանել և հարվածներ են հասցրել միմյանց ու հնչեցրել հայհոյանքներ: Վիճաբանության մասնակիցներից Դավիթ Ա.-ն էլ դանակով է մասնակցել վիճաբանությանը:
Հրդեհ է բռնկվել Երևանի Էրեբունու փողոցի շենքերից մեկի 9-րդ հարկի բնակարանում
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են նաև միջոցառումներ՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ: