Տեր-Սահակյանը ոչ-ոքի է խաղացել աշխարհի չեմպիոն Կարլսենի հետ․ արագ շախմատի ԱԱ

Լեհաստանում ընթացողմրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 1 մլն դոլար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը hայ շախմատիստների շարքում լավագույն արդյունքն է ցուցադրել Վարշավայում ընթացող արագ շախմատի աշխարհի առաջնության առաջին խաղային օրվա ընթացքում: Չնայած մեկնարկային տուրում կրած պարտությանը՝ Պետրոսյանը տարել է չորս հաղթանակ և հինգ տուրից հետո առաջատարներին հետևողների խմբում է՝ իր ակտիվում ունենալով 4 միավոր:
Հայաստանը 11 մասնակից կունենա արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում
Հինգ տուրից հետո առաջատար երեք շախմատիստներն են լեհ Յան-Քշիշտոֆ Դուդան, աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն ու վրացի Բաադուր Ջոբավան, որոնք ունեն 4,5-ական միավոր։ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սերգեյ Մովսիսյանը վաստակել են 3,5 միավոր՝ 5-ից։ 3 միավոր հավաքած շախմատիստների մեծ խմբում են Շանթ Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը և ամերիկյան դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը: 2,5 միավոր է գրանցել Հայկ Մարտիրոսյանը։ Հայաստանի հավաքականի առաջատար Գաբրիել Սարսգսյանը 2 միավոր ունի։
Կարլսենը ժամանակից շուտ պաշտպանել է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը
Նույնքան էլ հավաքել է Սամվել Տեր-Սահակյանը։ Հատկանշական է, որ Սամվելը միակ շախմատիստն էր, ում առաջնության առաջին օրը չկարողացավ հաղթել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը։ Նրա և Տեր-Սահակյանի պարտիան ավարտվեց ոչ-ոքի։ Խաղը չստացվեց Հայաստանի գործող չեմպիոն Հովհաննես Գաբուզյանի մոտ՝ նա բավարարվեց ընդամենը մեկ միավորով։
Հայաստանի շախմատիստները չեն մեկնի Ղազախստան
Լեհաստանի մայրաքաղաքում ընթացող շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնում են Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Տիգրան Պետրոսյանը, Սերգեյ Մովսիսյանը, Էլինա Դանիելյանը, Սուսաննա Գաբոյանը:
Լեհաստանում ընթացող Աշխարհի առաջնության մրցանակային ֆոնդը 1 միլիոն դոլար է: