Թալիբներն արգելել են երաժշտություն միացնել մեքենաներում և տեղափոխել առանց հիջաբի կանանց

Աֆղանստանում ավելի ու ավելի են խստացվում վարվեցողության կանոնները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Թալիբներն* արգելել են մեքենաներում երաժշտություն միացնել և առանց հիջաբի կանանց տեղափոխել։ Տեղեկությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Kabul News հեռուստաալիքին։
«Իսլամական ուղղվածության նախարարությունը (կոչման, կողմնորոշման, բարին հրամայելու և դատապարտելին արգելելու նախարարություն՝ խմբ․) Kabul News-ին հաստատել է, որ վարորդներին գրավոր խորհուրդ է տրվել երաժշտություն չմիացնել և մեքենա չնստեցնել առանց հիջաբի կանանց»,- ասված է հեռուստաալիքի Twitter-յան գրառման մեջ։
Ավելի վաղ հյուրանոցներից մեկի սեփականատերը ՌԻԱ Նովոստիին պատմել էր, որ թալիբներն արգելել են կենդանի երաժշտությունը հարսանիքների ժամանակ, տղամարդիկ և կանայք այսուհետ պետք է նստեն տարբեր սրահներում:
Չի կարելի թույլ տալ, որ Աֆղանստանից ահաբեկչություն ու թմրանյութեր ներթափանցեն. Լավրով
Հիշեցնենք` օգոստոսի սկզբին թալիբները հարձակվեցին Աֆղանստանի կառավարական ուժերի վրա, օգոստոսի 15-ին նրանց հաջողվեց մտնել Քաբուլ։ Հաջորդ օրը նրանք հայտարարեցին, որ պատերազմն ավարտված է: Օգոստոսի լույս 31-ի գիշերը ամերիկացի զինվորականները լքեցին Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով Աֆղանստանում ԱՄՆ-ի գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը։ Սեպտեմբերի սկզբին հայտարարվեց Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը, որը գլխավորում է Մոհամմադ Հասան Ախունդը:
*«Թալիբանը» ահաբեկչական գործունեության համար գտնվում է ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո:
Աֆղանստանում արգելել են կանանց բժշկի գնալ առանց տղամարդկանց ուղեկցության
Քիմ Քարդաշյանն Աֆղանստանի կանանց ֆուտբոլի հավաքականին տեղափոխել է Լոնդոն