Սիրուշոն ցույց է տվել` ինչպես են որդիները նամակ գրում և ինչ են ուզել Ձմեռ պապից. տեսանյութ

Սիրուշոն որդիների հետ
Երգչուհու հրապարակած տեսանյութը դուր է եկել հետևորդներին։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Ճանաչված երգչուհի Սիրուշոն ցուցադրել է, թե ինչպես են իր որդիները Ձմեռ պապին նամակ գրում։
Տեսանյութը երգչուհին հրապարակել է Facebook-ի իր էջում։ Կադրերում 5–ամյա Միքայելը 7–ամյա Ռոբերտին թելադրում է և՛ իր, և՛ նրա ցանկությունները։
Տղաները համերաշխ որոշում են, թե ինչ են Ձմեռ պապից ուզում։
«Իսկ եթե դա չգտնես, փոխարենը մեզ լեգո բեր, որ ավտո սարքենք ու բարիները դրա մեջ նստեն»,–ասում է Միքայելը։
Տեսանյութը շատ է դուր եկել երգչուհու էջի հետևորդներին։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։

««Ի՜նչ էլ հավեսով թելադրում է, եղբայրն էլ համբերատար գրում։ Երջանկություն ձեզ ու խաղաղ մանկություն», «Վայ,ինչ լավն եք դուք», «Թող կատարվեն ձեր բոլոր երազանքները»»,–գրել են նրանք։

Հայկական շոու բիզնեսի ամենաքննարկված ու գեղեցիկ ընտանիքներից մեկն ամուսնացել է 2009 թվականի հունիսի 6-ին` երկար ժամանակ ընկերություն անելուց հետո։
«Իսկական տիկնիկ». Սիրուշոն ցույց է տվել` ինչ է անում աշխատանքից հետո
Սիրուշոն և Լևոն Քոչարյանը երբևէ չեն բարձրաձայնել իրենց սիրո պատմության մասին, սակայն հայտնի է, որ այն զույգը միասին է 2001 թվականից, երբ Լևոնը դեռ 16 տարեկան էր, իսկ Սիրուշոն՝ 14։ Լևոնն ու Սիրուշոն ունեն 2 որդի։