ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 28-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Կառավարության ղեկավարը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
Հիշեցնենք` դեկտեմբերի 24–ին հայտնել էինք, որ ՀՀ վարչապետը ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին կրկին կշփվի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Այս մասին նա հայտնել էր առցանց ասուլիսի ժամանակ` պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին։ Փաշինյանը նշել էր նաև, որ հանդիպման կամ բանակցությունների պաշտոնական առաջարկ դեռ չեն ստացել, բայց շփում անպայման կլինի։