ՆԱՏՕ-ն լայնածավալ զինված հակամարտության է պատրաստվում Ռուսաստանի հետ. Ֆոմին

ՌԴ ՊՆ
ՆԱՏՕ-ի վերջին տարիների դոկտրիններում Ռուսաստանը սահմանվում է որպես անվտանգության սպառնալիքների գլխավոր աղբյուր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի - Sputnik. Հյուսիսատլանտյան դաշինքը Ռուսաստանի հետ պատրաստվում է լայնածավալ զինված հակամարտության։ Այս մասին Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա պետությունների ռազմական կցորդների և դեսպանությունների ներկայացուցիչների համար ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։

«ՆԱՏՕ–ի ռազմական համալրումն ամբողջությամբ Ռուսաստանի հետ բարձր ինտենսիվության լայնածավալ զինված հակամարտության նախապատրաստման համար է», - ասել է նա:

Ֆոմինն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի վերջին տարիների դոկտրինալ փաստաթղթերում, օրինակ, ՆԱՏՕ-ի 2019 թվականի ռազմական ռազմավարությունում, Ռուսաստանն ուղղակի, «ներկայացված է որպես կոալիցիոն անվտանգության սպառնալիքների գլխավոր աղբյուր»:
Ընդ որում, Ֆոմինը նշել է, որ 2019–ի «Հռոմեական հռչակագիրն առ այսօր ուժի մեջ է մնում»:
Նշենք, որ դեկտեմբերի կեսերին Ռուսաստանի ԱԳՆ-ն հրապարակեց ԱՄՆ-ի հետ պայմանագրի և ՆԱՏՕ-ի պետությունների հետ համաձայնագրի նախագծերը, որոնցում մասնավորապես ներառված են Եվրոպայում անվտանգության փոխադարձ երաշխիքների, միմյանց հասանելիության գոտում միջին և փոքր հեռահարության հրթիռների չտարածման և դաշինքի հետագա ընդլայնումից հրաժարվելու մասին դրույթները, այդ թվում ՝ ԽՍՀՄ նախկին հանրապետությունների հաշվին:
ՆԱՏՕ-ն ՌԴ - ի հետ կապի մեջ է Ռուսաստան -ՆԱՏՕ խորհրդի նիստ գումարելու հարցով. ներկայացուցիչ
Ինչպես այն ժամանակ հայտարարել էր ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, եթե Արևմուտքը չարձագանքի այդ պահանջներին, կարող է առճակատման նոր փուլ սկսվել։