Լավրովը չի հավատում Ռուսաստանի դեմ «չտեսնված» պատժամիջոցներին

Սերգեյ Լավրով
ԱՄՆ փոխնախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի նկատմամբ կարող են «չտեսնված» պատժամիջոցներ կիրառվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չի հավատում, թե կարող է իրագործվել այն սցենարը, որի դեպքում Մոսկվայի դեմ աննախադեպ պատժամիջոցներ կսահմանվեն։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսն էր հայտարարել Ռուսաստանի նկատմամբ հնարավոր «չտեսնված» պատժամիջոցների մասին:
«Անգամ եթե ինձ համար այդ ֆանտաստիկ սցենարը այս կամ այն չափով նյութականացվի, ապա դրա 100 տոկոսանոց նյութականացմանը ես չեմ հավատում։ Բայց հավատացնում եմ, որ մենք պատասխան կգտնենք», – ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը «Սոլովյով LIVE» YouTube–յան ալիքին տված հարցազրույցում։
Ռուսաստանի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ Մոսկվայի հետ հարաբերությունների հարցում խելացնորները, այնուամենայնիվ, չեն հաղթի Արևմուտքում՝ նշելով, որ այժմ ինքը նման մարդկանց չի տեսնում իշխանության ղեկին։
ԱՄՆ–ի ոչ բարեկամական կեցվածքը տոքսիկ մթնոլորտ է ստեղծում. Լավրով
«Կրկնում եմ` ես հավատում եմ մեր արևմտյան գործընկերների խոհեմությանը, որ չնայած ընտրական փուլերի զարգացումներին, որոնք տալիս են այնպիսի արդյունքներ, ինչպիսիք մենք այժմ տեսնում ենք Գերմանիայում, երբ ոզնին ու դողացող եղնիկը մեկ լծի մեջ են, այնուամենայնիվ հասուն քաղաքական գործիչները պահանջված կլինեն»,-ասել է Լավրովը:
Միաժամանակ նա նշել է, որ չի կարող երաշխավորել խելացնորների համար, որոնք փորձում են ռուսների դեմ տրամադրել և՛ ուկրաինացիներին, և՛ լեհերին։
Հիշեցնենք, որ արևմտյան ԶԼՄ-ները, վկայակոչելով ԱՄՆ նախագահի վարչակազմի աղբյուրին, հայտնել էին, որ Ուկրաինայում իրադրության սրման դեպքում ԱՄՆ-ն դիտարկում է սմարթֆոնների, ավտոպահեստամասերի, ինքնաթիռների հիմնական բաղադրիչների ՌԴ ներմուծման սահմանափակման հնարավորությունը:
Լավրովն ու Աբդոլլահիանը խոսել են «միջուկային գործարքի» վերականգնման մասին
Իրան–ՌԴ 20-ամյա համաձայնագիրը կարող է խաղաքարտ լինել միջուկային բանակցություններում