Լավրովը ԱՀԿ ղեկավարի հետ քննարկել է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի գրանցումը

«Սպուտնիկ V»
Լավրովը և Ադհանը խոսել են համաճարակի հետևանքների հաղթահարման գործում միջազգային համագործակցության հարցերից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանի հետ հեռախոսով քննարկել է ԱՀԿ-ում ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի գրանցման հարցը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«COVID-19 պանդեմիայի հաղթահարման և այդ հիվանդության կանխարգելման ու բուժման միջոցներին աշխարհի երկրների բնակչության հավասար հասանելիության ապահովման, ինչպես նաև նրանց ազատ տեղաշարժի վերականգնման համատեքստում հատուկ ուշադրություն է դարձվել ԱՀԿ-ում ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի գրանցման հարցին։ Անդրադարձել են նաև բոլոր երկրների կողմից COVID–19-ի պատվաստումների մասին փաստաթղթերի փոխադարձության հիման վրա ճանաչման ապահովման անհրաժեշտությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հայաստանում արտադրված «Սպուտնիկ Լայթը» շուտով կհայտնվի պոլիկլինիկաներում
Քննարկվել են նաև նոր կորոնավիրուսային վարակի համաճարակի հետևանքների հաղթահարման գործում միջազգային համագործակցության արդիական հարցեր, ԱՀԿ-ի կենտրոնական համակարգող դերին առընթեր առողջապահության ոլորտում պատրաստվածության և արտակարգ իրավիճակներին արձագանքման գլոբալ համակարգի արդյունավետության բարձրացման ուղիները:
Լավրովը ողջունել է ԱՀԿ անդամ երկրների որոշումը՝ համաճարակի դեմ պայքարի միջազգային-իրավական նոր գործիքակազմի վրա աշխատանք սկսելու մասին: