ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Օրացույցում ևս մեկ հիշատակի օր կարող է հայտնվել ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Բորիս Չերնիշովի շնորհիվ, ով համարում է, որ ԽՍՀՄ փլուզումը XX դարի գլխավոր աշխարհաքաղաքական աղետն է։ Պետդումա օրինագիծ է ներկայացվել, որը նախատեսում է դեկտեմբերի 26-ը դարձնել ԽՍՀՄ գոյության ավարտի հիշատակի օր։
Sputnik գործակալությանը տված հարցազրույցում Բորիս Չերնիշովը պատմել է, որ «միասին շատ ավելի լավ էր», իսկ պետության գոյության ավարտը ողբերգության է հանգեցրել։
«Մարդիկ, որոնք դավաճանել են, խաբել մեր քաղաքացիներին, հանցագործություն են կատարել։ Խորհրդային Միության քաղաքական ղեկավարության անփութությունը անդրադարձել է հանցագործության աճի վրա, միլիոնավոր մարդիկ կորցրել են իրենց աշխատանքը, սրվել են ազգամիջյան հակամարտությունները, ևս մեկ մեծ վերաբնակեցում է տեղի ունեցել. ազգային պետություններից վտարել են ռուսներին, կորսվել է տարածքային ամբողջականությունը», – ասել է Բորիս Չերնիշովը։
Գլխավոր եզրակացությունը. բոլորը հաշվի են առել, որ երկրի փլուզումը իր հետքն է թողնում յուրաքանչյուր մարդու կյանքի վրա, պարզաբանել է քաղաքական գործիչը։ Եվ եթե մենք մոռանանք այն հետևանքների մասին, որոնք տեղի են ունեցել փլուզումից հետո, «հարվածներ ենք ստանալու ամեն անգամ` հավաքելով տարածքներ, ինչ–որ բան ավելացնելով, իսկ 1991 թվականի դեկտեմբերի 25-ին , երբ կիջեցվի դրոշը, Գերագույն խորհուրդը որոշում կկայացնի և մի քանի ժամվա ընթացքում կփլուզի պետությունը»։
«Սա պատմական դաս է, որը մենք պետք է հիշենք։ Առանց մտածելու, անփութորեն վերաբերվելով մեր պետությանը, մենք մեկ ակնթարթում կորցնում ենք բացարձակապես ամեն բան։ Դա ազդանշան կլինի, որ պետությունն ասում է. պետք է չմոռանալ ոչ միայն մեր պատմության փառավոր էջերը, այլև ծանր պահերը։ Պետք է մեկընդմիշտ յուրացնել այդ դասը, քանի որ ոչ ոք չգիտի, թե ով և ինչպես է ղեկավարելու մեր երկիրը 5, 10, 20 կամ 30 տարի անց», – ասել է Չերնիշովը։
«Չէ՞ որ որևէ մեկը չէր կանխատեսել, որ մեկ ակնթարթում կփլուզվի Ռուսական կայսրությունը, Խորհրդային Միությունը։ Այդ պատճառով ամենակարևորը մեկընդմիշտ այդ դասը յուրացնելն է»,- համոզված է Բորիս Չերնիշովը։