ՀՀ–ի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպման օրվա վերաբերյալ պայմանավորվածություն չկա. ԱԳՆ

Այժմ քննարկվում է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումը ՌԴ մայրաքաղաքում անցկացնելու հնարավորությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտնում է, որ այս պահի դրությամբ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն չկա։

«Քննարկվում է հանդիպումը Մոսկվայում անցկացնելու հնարավորությունը»,– Facebook–ում գրել է նա։

Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 13-ին հայտարարեց, որ Անկարան ու Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակվեն։ Հաջորդ օրը Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը հաստատեց այդ տեղեկությունը։
Հայտնի է, որ թուրքական կողմի ներկայացուցիչը կլինի ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, հայկական կողմինը` ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։