Առողջապահության նախարարությունը հայտնել է` քանի մարդ է ՀՀ–ում պատվաստվել կորոնավիրուսի դեմ

Արխիվային լուսանկար
Միայն առաջին պատվաստում սդտացածների թիվը շուրջ 50 տոկոսով ավել է 2 դեղաչափ ստացածներից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 26-ի դրությամբ ՀՀ–ում կատարվել է 1 626 738 պատվաստում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Նշվում է, որ այդ թվից առաջին դեղաչափ ստացածները 934 028 են, երկրորդ դեղաչափ` 692 082:
ՀՀ–ում AstraZeneca և Moderna–ի պատվաստանյութերի խմբաքանակ է խոտանվել. հայտնի է պատճառը
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը, դեկտեմբերի 26–ի տվյալներով, 344481 է:
Նրանցից 330593–ն առողջացել են, սակայն համավարակն, ընդհանուր առմամբ, 7943 մարդու կյանք է խլել։