Արցախի նախագահը ռուսական համայնքի հետ հանդիպմանը կարևորել է խաղաղապահների առաքելությունը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ընդունել է Արցախի ռուսական համայնքի ներկայացուցիչներին՝ համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովի գլխավորությամբ (27 դեկտեմբերի, 2021թ). Ստեփանակերտ
Արայիկ Հարությունյանը հետաքրքրվել է ռուսական համայնքի խնդիրներով և կարիքներով, լսել վերջիններիս առաջարկություններն ու կարծիքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է երկրի ռուսական համայնքի ներկայացուցիչների հետ` համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովի գլխավորությամբ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը։
Հարությունյանն ընդգծել է, որ Արցախում բարձր են գնահատում արցախա–ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի Դաշնության ներդրած ջանքերն ու ՌԴ խաղաղապահ ուժերի կողմից ներկայում իրականացվող առաքելությունը։
«Փաշինյանի ասուլիսից հետո նրա ու Արցախի նախագահի միջև անջրպետ է առաջացել». Սուրենյանց
Քննարկվել են նաև համայնքային կյանքին, ինչպես նաև կրթական և մշակութային ոլորտներում իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր։
Երկրի ղեկավարը հետաքրքրվել է համայնքի խնդիրներով և կարիքներով, լսել առաջարկություններն ու կարծիքները, վստահեցրել, որ ԱՀ իշխանությունները մշտապես հատուկ ուշադրության ներքո են պահելու Արցախի ռուսական համայնքը։
Հարությունյանը շեշտադրել է, որ ռուսական համայնքի անդամները ԱՀ լիարժեք ու լիիրավ քաղաքացիներ են, որոնք հավասարապես մասնակցում են հայրենիքի պաշտպանության գործին և պետության կենսագործունեության տարբեր ոլորտների զարգացմանը:
Արցախի նախագահը նաև կարևորել է ռուս ժողովրդի հետ պատմական, մշակութային, հոգևոր, արժեհամակարգային ընդհանուր հիմքի վրա ձևավորված հարաբերությունները, ինչի արժևորման մասին վկայում են վերջերս հանրապետության տարածքում ռուսաց լեզվին պաշտոնական կարգավիճակ տալը և մի շարք այլ նախաձեռնությունների իրականացումը։
Արցախի ճակատագիրը որևէ քաղաքական ուժի մենաշնորհը չի եղել և չի լինելու. Արցախի ԱԺ
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: