ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի - Sputnik. Մարդկությունը պետք է միավորի ուժերը, որպեսզի 2022 թ. երկրորդ կեսին հասնի բնակչության 70 տոկոսի պատվաստմանն ու հաղթահարի կորոնավիրուսը, «Իզվեստիային» տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը։
Աշխարհի բոլոր երկրները պետք է շարունակեն առողջապահության ոլորտում միջոցներ ձեռք առնել մանրէի նոր շտամների ուսոււմնասիրության համար, հիշեցրել է նա։
ԱՀԿ-ի ղեկավարը կոչ է արել դիմակ կրել, պահպանել սոցիալական հեռավորությունն ու խուսափել մարդկային կուտակումներից։
Բացի դա, այժմ կարևոր է առողջապահության ոլորտում անվտանգության ավելի արդյունավետ և հուսալի համակարգերի ստեղծումն ու առաջնային բժշկա-սանիտարական համակարգի ֆինանսավորումը։
COVID-19-ով աշխարհում վարակվել է ավելի քան 276 մլն մարդ։ Մահացել է 5.3 միլիոնը։