2023 թվականից ՀՀ–ում դիմորդները ընդունելության քննություն կհանձնեն երկու անգամ

Դիմորդներ
ԿԳՄՍՆ–ում կարծում են, որ դիմորդներին2 հնարավորություն տալով` կլուծվի քննությունների սթրեսը հաղթահարելու խնդիրը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. 2023 թվականից բուհերի դիմորդների համար ընդունելության քննություններ կկազմակերպվեն տարվա մեջ երկու անգամ: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Թռչունյանը։

«Նպատակահարմար ենք գտել դիմորդներին հնարավորություն տալ տարվա մեջ 2 անգամ հանձնելու միասնական քննություն, որոնցից առաջինը կկազմակերպվի հունվարին, մյուսը, ինչպես այժմ է, կլինի ամռանը` հունիսին: Ստուգելով սեփական գիտելիքները` նրանք կորոշեն, թե քննական արդյունքներից որը օգտագործեն ընդունելության մրցույթի ժամանակ»,- տեղեկացրել է Թռչունյանը` հավելելով, որ ընդունելության մրցույթի ամփոփման ժամկետները չեն փոխվի:

Հայկական համալսարանները բարելավել են իրենց դիրքը QS վարկանիշում
Փոխնախարարը շեշտել է` նորարությունը կիրառվելու է 2023 թվականից, այսինքն` գալիք տարվա դիմորդներին չի վերաբերի։
Պաշտպանությունների թիվը 4 անգամ նվազել է. ՀՀ-ում գիտական սերնդափոխության խնդիր կա
Նրա խոսքով` նման քայլի գնալով՝ կլուծվի քննությունների սթրեսը հաղթահարելու խնդիրը:
Դպրոցներում երկու տնօրեն չի լինի, փոխտնօրենի հաստիքն էլ չի վերացվի. ԿԳՄՍ փոխնախարար