Սանկտ Պետերբուրգում Ձմեռ պապերի մրցավազք է 16 աստիճանի սառնամանիքի պայմաններում

Սանկտ Պետերբուրգում Ձմեռ պապերի մրցավազք է
Մասնակիցների համար առանձնացվել է երկու վազքուղի՝ երկար փորձառուների համար և կարճ՝ նրանց համար, ովքեր մասնակցում են երեխաների հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik․ Սանկտ Պետերբուրգում անցկացվում է Ձմեռ պապերի 5-րդ միջազգային մրցավազքը։ Մասնակցում են քաղաքի բնակիչներն ու հյուրերը` Ձմեռ պապի հանդերձանքով։ ՌԻԱ Նովոստին հաղորդում է, որ մրցավազքը մեկնարկել է քաղաքի պատմական կենտրոնում՝ 16 աստիճան սառնամանիքի պայմաններում։
5 մատչելի նվեր Ամանորի համար` սեփական ձեռքերով ու սիրով պատրաստված
Մասնակիցների համար պատրաստվել է երկու վազքուղի․ 2,5 կմ երկարությամբ վազքուղին նրանց համար է, ովքեր ցանկանում են տարածությունն անցնել երեխաների, հարազատների և մտերիմների հետ, իսկ 5 կմ երկարությամբ վազքուղին փորձառուների և վազքի սիրահարների համար է:
Սանկտ Պետերբուրգում Ձմեռ պապերի մրցավազք է