«Ռեալը» հետաքրքրված է հայազգի ֆուտբոլիստ Արսեն Զախարյանով

Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի չորրորդ տուրի ՝ Խորվաթիայի հավաքականի հետ խաղում (1 սեպտեմբերի, 2021թ). Մոսկվա
Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի չորրորդ տուրի ՝ Խորվաթիայի հավաքականի հետ խաղում (1 սեպտեմբերի, 2021թ). Մոսկվա. Արխիվային լուսանկար
«Դինամոյի» հայազգի կիսապաշտպանի տրանսֆերը կարող է արժենալ մինչև 25 միլիոն եվրո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Մադրիդի «Ռեալը» աշխատում է ֆուտբոլիստ Արսեն Զախարյանի տրանսֆերը կազմակերպելու ուղղությամբ։ Ակումբը ցանկանում է ձեռքբերել «Դինամոյի» կիսապաշտպանին։ Վկայակոչելով սեփական աղբյուրները՝ գրում է championat.com-ը։

«Մադրիդյան ակումբը ցանկանում է Զախարյանի տրանսֆերն իրականացնել 2022 թվականի ամռանը։ Տրանսֆերի գումարը կարող է կազմել մոտ 20 մլն եվրո, իսկ հավելավճարներով գումարը կարող է հասնել մինչև 25 մլն եվրոյի»,- նշել է կայքի աղբյուրը։

Ըստ տեղեկությունների՝ իսպանական կողմից գործարքն իրականացնելու համար բանակցում են ակումբի նախկին մարզական տնօրեն Պրեդրագ Միյատովիչը, սերբ գործակալ Սրջան Յերեմիչը և Լուկա Մոդրիչի ներկայացուցիչ Վլադո Լեմիչը։ Նշվում է, որ նոյեմբերի սկզբին Լեմիչն ու Յերեմիչը մեկնել են Մոսկվա։
Аделия Петросян. Произвольная программа. Женщины. Чемпионат России по фигурному катанию 2022
Պատմության մեջ առաջին անգամ. Ադելիա Պետրոսյանը կատարել է 2 քառակի ռիտբերգեր
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում 18-ամյա Զախարյանը դարձել է 4 գոլի հեղինակ, կատարել յոթ գոլային փոխանցում: Նա նաև 4 հանդիպում է անցկացրել Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում։
Զախարյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ Նա 445 միավոր էր ստացել քվեարկության արդյունքում, որին մասնակցել էին Ռուսաստանի ֆուտբոլային միության, Պրեմիեր լիգայի և ֆուտբոլային ակումբների ղեկավարները, ինչպես նաև մասնագետներ և ԶԼՄ ներկայացուցիչներ։