ՌԴ Դաշնային խորհրդում լավ ազդանշան են համարել խորհրդակցություն անցկացնելու ՆԱՏՕ-ի որոշումը

ՌԴ Դաշնային խորհրդ
Սերգեյ Ցեկովի կարծիքով՝ անվտանգության հարցերը կարևոր են ոչ միայն Ռուսաստանի, այլև առաջին հերթին ՆԱՏՕ-ի և Եվրոպայի համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik․ ՌԴ Դաշնային խորհրդում դրական են գնահատել հունվարի կեսերին Ռուսաստանի հետ խորհրդակցություններ անցկացնելու ՆԱՏՕ-ի մտադրությունը։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ինչպես հայտարարել է Դաշնային խորհրդի միջազգային գործերով հանձնաժողովի անդամ Սերգեյ Ցեկովը՝ խոսքը կարող է վերաբերել Մոսկվայի առաջարկած անվտանգության երաշխիքներին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ծրագրում է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը կազմակերպել 2022 թվականի հունվարի 12-ին:

«Այն, որ ՆԱՏՕ - ն մտադիր է խորհրդակցություններ անցկացնել Ռուսաստանի հետ առանց հետաձգելու, լավ ազդանշան է», - ասել է Ցեկովը:

Նրա կարծիքով՝ անվտանգության հարցերը կարևոր են ոչ միայն Ռուսաստանի, այլև առաջին հերթին ՆԱՏՕ-ի և Եվրոպայի համար:
Քաղաքական գործիչը կարծում է, որ հենց այդ պատճառով էլ Արևմուտքը չի ցանկանում հետաձգել Ռուսաստանի հետ խորհրդակցությունները։
Պատասխանը կարող է տարբեր լինել. Պուտինը՝ ՆԱՏՕ-ի զորքերի ընդլայնման մասին
Նշենք, որ դեկտեմբերի կեսերին Ռուսաստանի ԱԳՆ-ն հրապարակեց ԱՄՆ-ի հետ պայմանագրի և ՆԱՏՕ-ի պետությունների հետ համաձայնագրի նախագծերը, որոնցում մասնավորապես ներառված են Եվրոպայում անվտանգության փոխադարձ երաշխիքների, միմյանց հասանելիության գոտում միջին և փոքր հեռահարության հրթիռների չտարածման և դաշինքի հետագա ընդլայնումից հրաժարվելու մասին դրույթները, այդ թվում ՝ ԽՍՀՄ նախկին հանրապետությունների հաշվին: Ինչպես այն ժամանակ հայտարարել էր ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, եթե Արևմուտքը չարձագանքի այդ պահանջներին, կարող է առճակատման նոր փուլ սկսվել։