Պատասխանը կարող է տարբեր լինել. Պուտինը՝ ՆԱՏՕ-ի զորքերի ընդլայնման մասին

Վլադիմիր Պուտին. Արխիվային լուսանկար
ՌԴ նախագահն ընդգծել է, որ Մոսկվան ցանկանում է դիվանագիտական բանակցային արդյունքի հասնել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik․ ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք ընդլայնմանն ուղղված Ռուսաստանի պատասխանը կարող է տարբեր լինել։ Որոշումը կախված է այն առաջարկներից, որոնք կանեն ռուս ռազմական փորձագետները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում՝ «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» հաղորդման անոնսում։

ՌԴ նախագահը նշել է նաև, որ Ռուսաստանն ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին առաջարկել է ռազմավարական անվտանգության երաշխիքներ՝ դիվանագիտական բանակցային արդյունքի հասնելու համար:

«Բայց ես հույս ունեմ, որ, այնուամենայնիվ, մենք էլ նրա համար չենք առաջարկել, որ տապալենք կամ դադարեցնենք դիվանագիտական գործընթացը։ Այլ դիվանագիտական բանակցային արդյունքի հասնելու համար, որն ամրագրված է իրավաբանորեն այն փաստաթղթերի շրջանակներում, որոնք մենք առաջարկել ենք, մենք ձգտելու ենք հենց դրան»- նշել է ՌԴ նախագահ Պուտինը։
«Կեղծ և սուտ են». «Գազպրոմը»` դեպի Եվրոպա գազի անբավարար մատակարարումների մեղադրանքի մասին
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահը բազմիցս նշել է, որ դաշինքի ընդլայնումը դեպի արևելք և Ուկրաինայում հարձակողական սպառազինությունների տեղակայումը Մոսկվայի համար կարմիր գծեր են:
Դեկտեմբերի կեսերին Ռուսաստանի ԱԳՆ-ն հրապարակել էր Միացյալ Նահանգների հետ պայմանագրի և ՆԱՏՕ-ի հետ համաձայնագրի նախագծերը։ Փաստաթղթերն արդեն հանձնել են Վաշինգտոնին և նրա դաշնակիցներին։ Մոսկվան, մասնավորապես, ցանկանում է, որ Արևմուտքը երաշխիքներ տրամադրի, որոնք բացառում են դաշինքի առաջխաղացումը արևելյան ուղղությամբ, մասնավորապես, ուկրաինական տարածք: