ՌԱԴԻՈ

Ներկայացվում են միայն վարչապետին հաճելի հարցերը. քաղտեխնոլոգը` Փաշինյանի ասուլիսի մասին

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 24–ին կայացած ասուլիսին և վերլուծել է այն։
Sputnik
2020 թվականի նոյեմբերի 9-ին ընդունված հայտարարությունն էականորեն ազդել է Փաշինյանի անմիջական շփումների ձևաչափի վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեցքաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետի դեկտեմբերի 24–ին կայացած ասուլիսին։ Դրանից հետո վարչապետն ընդհանրապես խուսափում է լրագրողների հարցերին անմիջականորեն պատասխանելուց և ընտրում է ֆեյսբուքյան փակ ասուլիսի ձևաչափը։

«Երբ Փաշինյանը նոր էր ստանձնել վարչապետի պաշտոնը, հաճախակի ասուլիսներ էր կազմակերպում և ներկայացնում կառավարության գործունեության 100 փաստերը, նույնիսկ եղան արտագնա ասուլիսներ, որոնց մասնակցում էին նաև ընդդիմադիր լրատվամիջոցների ներկայացուցիչները և անմիջականորեն հարցեր ուղղում վարչապետին, բայց հիմա այդպես չէ։ Նա պատասխանում է ավելի շատ լայքեր հավաքած հարցերին, մինչդեռ այդ լայքերի ստացումը շատ դեպքերում արհեստական է»,– նշեց քաղտեխնոլոգը։

Բադալյանի կարծիքով` Փաշինյանի ասուլիսների ձևաչափը փոխվել է 180 աստիճանով և դարձել մեկուսացված, որովհետև լրագրողները կարող են նրան տալ այնպիսի հարցեր, որոնց չի կարող պատասխանել, մինչդեռ մեկ վարողի ներկայությամբ ասուլիսի ձևաչափը Փաշինյանին թույլ է տալիս խուսափել ոչ ցանկալի հարցերից։ Ըստ քաղտեխնոլոգի` նման ձևաչափի ընտրությունը պայմանավորված է նաև նրանով, որ ներկայացվում են միայն վարչապետին հաճելի հարցերը։
Ցեղասպանության ճանաչումը նախապայման չէ. Փաշինյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին
Անդրադառնալով հարցին, թե որքանով էր Փաշինյանն անկեղծ իր պատասխաններում, Բադալյանն առաջարկեց հետևել նաև դեկտեմբերի 27-ին նախանշված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բաց ասուլիսին, և այդ հարցում կատարել համեմատություններ` ուշադրություն դարձնելով Քոչարյանին ու Փաշինյանին ուղղված հարցերի բովանդակությանը։ Նրա համոզմամբ` համեմատության մեջ կերևա, թե ով էր ավելի անկեղծ իր մոտեցումներում։
ՌԱԴԻՈ
Ալիևը միանգամից մի քանի խնդիր է լուծում. նա ու Փաշինյանը միջնորդներից բա՞ն են թաքցնում
Նշենք, որ դեկտեմբերի 24-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսը: ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված ասուլիսի շրջանակում վարչապետը պատասխանել է մի քանի տասնյակ հարցերի: Ասուլիսը տևել է 2 ժամ 26 րոպե։