Թափոններից պատրաստված տոնածառը Լոնդոնի առանձնատներից մեկի պատշգամբում։
Մուրիլյոյի հրապարակում գտնվող բանանային տոնածառը. Լա Պաս, Բոլիվիա
Նախագահական գվարդիայի զինվորը կանգնած է Սուրբծննդյան տոնածառի մոտ, Բրազիլիայի Պլանալտու պալատում:
Սուրբ Ծննդյան տոնածառը՝ զարդարված Սվարովսկի բյուրեղներով, Միլանի Galleria Vittorio Emanuele II առևտրի կենտրոնում:
Մարդիկ կանգնած են լուսավառվող տոնածառի մոտ՝ առևտրի կենտրոնում. Շանհայ, Չինաստան։
«Տվող ծառը» սուրբծննդյան եղևնում ստվարաթղթե տարբերակը Էսբերի Պարկի հանդիսությունների դահլիճում, Նյու Ջերսի նահանգ։
Ակտիվիստները պաստառներ են փակցնում տոնածառին՝ Սալվադորի նախագահ Նայիբ Բուքելեի կառավարության գործողությունների դեմ բողոքի ակցիայի ժամանակ։
Սուրբծննդյան տոնակատարությանը մարդիկ հավաքվում են Լիբանանի Բեյրութի Սասսին հրապարակում հսկա տոնածառը լուսավորելու։
Բրիթնի Սփիրսի երկրպագուհի Ֆիբի Փրայսը և նրա շունը՝ Հենրին, լուսանկարվում են «Ազատություն Բրիթնիին» տոնածառի կողքին, որը երկրպագուները տեղադել են փոփ աստղի հորը խնամակալությունից զրկելու վերաբերյալ լսումներից առաջ:
COVID-19 պատվաստանյութի 19 հազար դատարկ տուփերից պատրաստված տոնածառը պատվաստումների կենտրոնում, Բուխարեստ, Ռումինիա