ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik․ Այսօր Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ է հրավիրել։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ ԱԺ մամուլի ծառայությունը։ Նիստը վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարսել Պետրոսյանը։
«Օրակարգում «Արցախի Հանրապետության ինքնիշխանությանն ու սուբյեկտայնությանը սպառնացող վտանգների և մարտահրավերների մասին» խորագրով ԱՀ ԱԺ հայտարարության տեքստի բովանդակության քննարկման հարցն էր»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նիստի ընթացքում ԱԺ խմբակցություններն իրենց դիրքորոշումն են ներկայացրել։ Քննարկումներից հետո հայտարարության տեքստը քվեարկության է դրվել։ 3 կողմ ձայնով տեքստն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: Այն կներկայացվի դեկտեմբերի 27-ին՝ ԱԺ արտահերթ նիստում։