Անվտանգության երաշխիքները որոշակի շրջանակների մեջ են դնում․Պուտին

Վլադիմիր Պուտին. Արխիվային լուսանկար
Վլադիմիր Պուտինի խոսքով՝ գլխավորը Ռուսաստանի և նրա քաղաքացիների անվտանգության մասին պայմանավորվելն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik․ Անվտանգության երաշխիքների համակարգն այդ գործընթացի մասնակիցներին դնում է որոշակի շրջանակների մեջ, բայց կարևոր է Ռուսաստանի անվտանգության մասին պայմանավորվածությունների հասնելը։ Հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում՝ «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» հաղորդման ժամանակ։
«Դա գործընթացի բոլոր մասնակիցներին դնում է որոշակի շրջանակների մեջ։ Բայց մեզ համար նպատակը միայն մեկն է՝ հասնել պայմանավորվածությունների, որոնք կապահովեն և՛ այսօր, և՛ երկարաժամկետ հեռանկարում Ռուսաստանի և նրա քաղաքացիների անվտանգությունը»,- ասել է ՌԴ նախագահը։
Պատասխանը կարող է տարբեր լինել. Պուտինը՝ ՆԱՏՕ-ի զորքերի ընդլայնման մասին
Նշենք, որ դեկտեմբերի կեսերին Ռուսաստանի ԱԳՆ-ն հրապարակեց ԱՄՆ-ի հետ պայմանագրի և ՆԱՏՕ-ի պետությունների հետ համաձայնագրի նախագծերը, որոնցում մասնավորապես ներառված են Եվրոպայում անվտանգության փոխադարձ երաշխիքների, միմյանց հասանելիության գոտում միջին և փոքր հեռահարության հրթիռների չտարածման և դաշինքի հետագա ընդլայնումից հրաժարվելու մասին դրույթները, այդ թվում ՝ ԽՍՀՄ նախկին հանրապետությունների հաշվին:
ՌԴ Դաշնային խորհրդում լավ ազդանշան են համարել խորհրդակցություն անցկացնելու ՆԱՏՕ-ի որոշումը
Ինչպես այն ժամանակ հայտարարել էր ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, եթե Արևմուտքը չարձագանքի այդ պահանջներին, կարող է առճակատման նոր փուլ սկսվել։