ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը մասնակցել է Սևանա լճից ձկնորսական ապօրինի ցանցերի դուրսբերման աշխատանքներին, տեղեկանում ենք շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էջից։
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը մասնակցել է Սևանա լճից ձկնորսական ապօրինի ցանցերի դուրսբերման աշխատանքներին
Ավելի վաղ նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Սիմիդյանը հայտնել էր, որ պատրաստվում է պարբերական այցերի միջոցով հետևել Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված խիստ վերահսկողությանը:
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը մասնակցել է Սևանա լճից ձկնորսական ապօրինի ցանցերի դուրսբերման աշխատանքներին
Նշվում է, որ լճի վրա հատուկ վերահսկողությունը շարունակվելու է: Այս ամենը միտված է Սևանի էկոհամակարգի վերականգնմանը և կենսաբազմազանության պահպանությանն ու խելամիտ օգտագործմանը:
Սիմիդյանն այցելել է նաև «Սևան» ազգային պարկ։
«Ուրախությամբ կարող ենք փաստել, որ մեր քաղաքացիները բավականին ըմբռնումով են մոտենում արգելքին և վերահսկողության միջոցառումներին։ Դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ կառավարությունն այս տարի ընդառաջել և երկարաձգել էր արդյունագործական ձկնորսության որսաշրջանը»,–ասել է նախարարը։
Հիշեցնենք, որ Սևանում սիգի ձվադրող վտառի պահպանությունը և բնականոն վերարտադրությունն ապահովելու նպատակով 2021–ի դեկտեմբերի 20-ից մինչև 2022-ի հունվարի 15-ը Սևանա լճում վերահսկողության միջոցառումներ են իրականացվում:
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը մասնակցել է Սևանա լճից ձկնորսական ապօրինի ցանցերի դուրսբերման աշխատանքներին