Տյումեն-Երևան չվերթը հետաձգվել է. մեկնարկի պահին ինքնաթիռի շարժիչն է բռնկվել. տեսանյութ

UTair–ի ինքնաթիռ. արխիվային լուսանկար
Տյումեն-Երևան հետաձգված չվերթի ուղևորներին խոստացել են, որ նոր չվերթ կիրականացվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Այսօր առավոտյան նախատեսված Տյումեն-Երևան չվերթը հետաձգվել է՝ թռիչքն իրականացնող «Utair» ավիաընկերության ինքնաթիռի շարժիչի բռնկման պատճառով, տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով 72.ru-ին։
«Ռոշչինո» օդանավակայանը ևս հաստատել է տեղեկությունը։
«Աստված իմ, օգնիր». ի՞նչ էր կատարվում Շերեմետևոյում հրդեհված ինքնաթիռի ներսում. տեսանյութ
Տյումեն-Երևան չվերթի ուղևորների հարազատները հայտնել են, որ չվերթը նախատեսված է եղել տեղի ժամանակով 07:20-ին: Սակայն թռիչքի մեկնարկի ժամանակ շարժիչը բռնկվել է, և չվերթը չեղարկվել է: Ուղևորների մի մասը տուն են գնացել:
Ուղևորներին խոստացել են այսօր երեկոյան նոր չվերթ իրականացնել։
Կայքը հրապարակել է նաև տեղի ունեցածի տեսագրությունը։