Tesla-ն վարորդների համար ընթացքի ժամանակ կարգելափակի հասանելիությունը վիդեոխաղերին

Tesla. արխիվային լուսանկար
Էլեկտրամոբիլներ արտադրող ընկերությունը մտածում է ձեր և ձեր առողջության մասին և արգելափակում է խաղերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Էլեկտրամոբիլներ արտադրող Tesla ամերիկյան ընկերությունը կարգելափակի երթևեկության ժամանակ տեսախաղերով շեղվելու հնարավորությունը, Ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային վարչության հայտարարությունը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ ամերիկյան կարգավորիչը հայտարարել էր, որ 2017 թ-ից ի վերթողարկված շուրջ 580 հազար Tesla էլեկտրամոբիլների ստուգում է սկսել երթևեկության ժամանակ վարորդների համար տեսախաղերի հասանելիության վերաբերյալ բողոքների պատճառով: Վարչակազմի կարծիքով՝ այդ գործառույթը կարող է շեղել վարորդներին, ինչը մեծացնում է վթարների ռիսկը։

«Ծրագրային ապահովման թարմացման մեջ Passenger Play ֆունկցիան (որը վարորդներին թույլ է տալիս տեսախաղեր խաղալ) անհասանելի կլինի, քանի դեռ մեքենան ընթացքի մեջ է»,-մեջբերում է Washington Post թերթը կարգավորիչի ներկայացուցիչ Լյուսյա Սանչեսի հայտարարությունը:

Վերջինս հավելել է, որ համաձայն տրանսպորտային միջոցների անվտանգության մասին օրենքի՝ ավտոմեքենաներ արտադրողին արգելված է վաճառել թերություններ ունեցող մեքենաներ, որոնք անվտանգության համար անհիմն ռիսկ են ներկայացնում, այդ թվում` վարորդներին շեղում են անվտանգ երթևեկությունից:
Tesla–ի մեքենաները սկսել են ճանաչել կոները
Կենտրոնական դիսփլեյների վրա տեսախաղերը, կարգավորիչի տվյալներով, 2020 թվականի դեկտեմբերից շարժմանընթացքում հասանելի են եղել վարորդի համար: Մինչ այդ գործառույթն աշխատում էր միայն կայանված էլեկտրամոբիլում։
Tesla-ի մեքենաներն ավելի խելացի են դարձել. ի՞նչ նորություն է մոգոնել Իլոն Մասկը
Ամերիկյան Tesla Motors ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին՝ որպես Էլեկտրամոբիլներ և դրանց հետ կապված տեխնոլոգիաների մշակող և արտադրող։ Բացի էլեկտրամոբիլներից, ընկերությունը սեփական տեխնոլոգիայով արտադրում է մարտկոցներ և Էլեկտրաշարժիչներ, որոնք վաճառում է այլ ավտոմոբիլային ընկերությունների, մասնավորապես` Toyota-ին և Daimler-ին: