ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Արքայազն Ուիլյամի կինը՝ Քեյթ Միդլթոնը, սուրբծննդյան տոնին նվիրված երեկոյի ժամանակ դաշնամուր է նվագել հայտնի երգիչ Թոմ Ուոքերի ելույթի ժամանակ։
Ի դեպ, երեկոյին ներկա են եղել Միդլթոնի ծնողները, ամուսինը, քույրերն ու եղբայրները։
Ուոքերը տեսանյութն արդեն իսկ իր YouTube-ի էջում է տեղադրել և ելույթից հետո ասել, որ իր համար մեծ պատիվ էր նրա հետ ելույթ ունենալը։
Հավելենք, որ տեսանյութը նյութի հրապարակման պահին արդեն կես միլիոնի չափ դիտումներ ուներ։