Լոռու մարզի Հաղպատ գյուղից դեպի Վրաստանի սահման ընկած ճանապարհը 6–7 ժամ փակ է լինելու

Ճանապարհաշինական աշխատանքներ. արխիվային լուսանկար
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Այսօր` դեկտեմբերի 25-ին, ժամը 12։30-ից մինչ 17։00-ն Հաղպատ գյուղի խաչմերուկից (1 կմ) դեպի Վրաստանի սահման ընկած ճանապարհահատվածը (Մ-6 մայրուղի) ժայռապայթեցման աշխատանքներով պայմանավորված` փակ է լինելու։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ինչ վերաբերում է հանրապետության մյուս ճանապարհերին, ԱԻՆ–ը տեղեկացնում է, որ փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
«Էս ինչ զուլում բերեցիր». Սուրենյանի գրառումը «փոթորիկ» է առաջացրել համացանցում
Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Վարդենյաց լեռնանցքը (առկա է մերկասառույց) դժվարանցանելիէ կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։
Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում և Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհներին առկա է մերկասառույց։
Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում մառախուղ է։
«Վերին Լարսը» դարձյալ փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար. կա ձնահոսքի վտանգ
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։