ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Օպերային սոպրանո Լիանա Ալեքսանյանը կատարել է Տոսկայի պարտիան Իտալիայի ամենանշանակալի օպերային թատրոններից մեկում՝ Բերիի Պետրուցելի թատրոնում։ Այս բեմադրությամբ թատրոնն ավարտել է թատերաշրջանը սուրբծննդյան և ամանորյա տոներից առաջ։
Լիանա ալեքսանյանն իր ստեղծագործական կարիերայի ընթացքում առաջին անգամ է Տոսկա կատարում։ Նրա գլխավոր պարտիաներն են մադամ Բաթերֆլայը, Տրավիատան և Աիդան։ Նա կատարել է դրանք Միլանի Լա Սկալայում, Լոնդոնի Քովենթ Գարդենում, ինչպես նաև այլ հռչակավոր օպերային բեմերում։
«Դժվար է պատկերացնել` ինչպես երգել Տոսկան այնպիսի մեծ կատարողներից հետո, ինչպիսիք են Մարիա Կալասը, Ռայնա Կաբաիվանսկան, Մոնսերատ Կաբալյեն։ Անհնար է անել ավելի, քան նրանք։ Բայց մենք փորձեցինք բեմադրության մեջ ներդնել այն ամենը, ինչ կարող էինք»,- հայտարարել Է Ալեքսանյանը Norba Online տարածաշրջանային հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նա շնորհակալություն է հայտնել ռեժիսոր Մարիո Պոնտիջային և իր խաղընկերներին։ Նշենք, որ Ալեքսանյանը ծնվել է Հայաստանում և ավարտել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ Այժմ ապրում և աշխատում է Դյուսելդորֆում: