Իրանն «Օմիկրոնի» պատճառով փակում է ցամաքային սահմանը ՀՀ–ի և մյուս հարևան երկրների հետ

Հայ–իրանական սահման
Իրանում կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքով վարակման առաջին դեպքը գրանցվել է դեկտեմբերի 19-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Իրանի իշխանությունները 15 օրով փակում են հարևան երկրների հետ ցամաքային սահմանը՝ կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքի տարածման սպառնալիքի պատճառով, Իրանի մաքսային ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Ռուհոլլա Լաթիֆիի խոսքը մեջբերում է ТАСС-ը:

«Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի ազգային շտաբի և Ներքին գործերի նախարարության կարգադրությամբ «Օմիկրոն» մանրէահիմքի տարածումը կանխելու նպատակով հարևան երկրների հետ ցամաքային սահմանը ուղևորների համար այսօրվանից փակ կլինի 15 օրով»,-Լաթիֆիի խոսքերը մեջբերում է ԻԼՆԱ գործակալությունը։

Պաշտոնյան հստակեցրել է, որ խոսքը Թուրքիայի, Իրաքի, Աֆղանստանի, Ադրբեջանի, Պակիստանի և Հայաստանի մասին է։
«Ինչ վերաբերում է Թուրքմենստանին, ապա այդ երկրի հետ ցամաքային սահմանով ուղևորահոսք չկա կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր»,-հավելել է նա:
Երկրագնդի վրա նոր վիրուս կհայտնվի, որը սանձելն անհնար կլինի․ ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպութունը Աֆրիկայի հարավում հայտնաբերված կորոնավիրուսի В.1.1.529 մանրէահիմքը նոյեմբերի 26-ին նշանակել է հունական «օմիկրոն» տառով։
ԱՀԿ-ի հայտարարության մեջ ասվում էր, որ այդ տարատեսակը «մեծ թվով մուտացիաներ ունի, որոնց մի մասը անհանգստություն են առաջացնում»։