ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Այսօր Հռոմի Ֆրանցիսկոս պապը սուրբծննդյան տոնի առթիվ հանդես է եկել ամենամյա «Քաղաքին և աշխարհին» ավանդական ուղերձով` անդրադառնալով նաև գերիների վերադարձի խնդրին։ Այս մասին տեղեկանում ենք Սուրբ աթոռում Հայաստանի դեսպանության էջից։
Հռոմի պապն իր խոսքում անդրադարձել է աշխարհում գործող հակամարտություններին, երկխոսությունից հրաժարվելու վտանգներին, իրենց տները հարկադրված լքածներին հումանիտար աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությանը։
«Բեթղեհեմի որդի, թույլ տուր, որ վերջին հակամարտությունների բազմաթիվ ռազմագերիները` քաղաքացիական անձինք ու զինվորականները, ինչպես նաև քաղաքական դրդապատճառներով բանտարկվածները, շուտով տուն վերադառնան»,– իր ուղերձում նշել է Հռոմի պապը։
Նա մարդկությանը հրավիրել է երկխոսության, միասնության և խաղաղության։