ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի համար կարևոր են Երևանի և Ստեփանակերտի միջև ձևավորված ջերմ և բարեկամական հարաբերությունները։ Սարգսյանն այս մասին ասել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից։
Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ
© Photo : press office of Yerevan municipality
Երկու քաղաքապետների հանդիպումը կայացել է Հրաչյա Սարգսյանի երդմնակալության արարողությունից հետո:
Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ
© Photo : press office of Yerevan municipality
Կարևորելով երկու մայրաքաղաքների միջև ձևավորված հարաբերությունները՝ Հրաչյա Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ փոխադարձ կապերը կամրապնդվեն նոր ծրագրերով:
Միաժամանակ, շնորհավորելով Երևանի գործընկերոջը, Դավիթ Սարգսյանը հաջողություններ է մաղթել Երևանի քաղաքապետի պատասխանատու աշխատանքում: