ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Այսօր` դեկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում. իրանական բեռնատարը բախվել է բախվել է Opel մակնիշի ավտոմեքենային ու կողաշրջվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 06։30-ի սահմաններում իրանական համարանիշներով բեռնատար Mercedes-ը Արարատի մարզից դեպի Երևան ընթանալիս ժողովրդին հայտնի Նորագավիթի «գայի պոստ»-ի մոտ բախվել է Opel-ին, առաջ ընթացել և կողաշրջված վիճակում բախվել ճանապարհը կարգավորող ցուցանակին, այնուհետև տապալել քարե պարիսպը»,–գրում է կայքը։
Ըստ նախնական տեղեկությունների` տուժածներ չկան։
Կայքի տվյալներով` բեռնատարը բարձված է եղել 10 տոննա նարնջով։
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։