ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընտանիքի հետ շնորհավորել է բոլորի Սուրբ ծնունդը։ Նա Instagram-ի իր էջում կնոջ և որդու հետ լուսանկար է հրապարակել։
«Բոլորին ցանկանում ենք երջանկություն, խաղաղություն և անսահման սեր ` սուրբծննդյան օրը և միշտ։ Շնորհավոր Սուրբ ծնունդ»,-գրել է Մխիթարյանը լուսանկարին կից։
Նշենք, որ լուսանկարում փոքրիկի դեմքը փակած է։
Մխիթարյանի էջի հոտևորդները շնորհավորել են նրա Սուրբ ծնունդը նույնպես։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ հարյուրավոր շնորհավորանքների մեջ կարելի է գտնել տարբեր լեզուներով շնորհավորանքներ։ Դրանց մեջ, բնականաբար, նաև հայերեն մեկնաբանություններ կան։