Այնպես ապրես, որ հպարտանանք քեզ նման զավակ ունենալու համար. Արամեն շնորհավորել է որդուն

Արամե
Արամեի և Աննա Թովմասյանի որդին` Մարատը, արդեն երկու տարեկան է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Այսօր երգիչ Արամեի և երգչուհի Աննա Թովմասյանի որդու՝ Մարատի ծննդյան օրն է. փոքրիկը 2 տարեկան է դառնում։ Արամեն Instagram-ի իր էջում որդու լուսանկարն է տեղադրել և գրառում արել` շնորհավորելով նրա ծննդյան տարեդարձը։
«Իմ անուշ տղա, շնորհավոր քո տարեդարձը։ Ուզում եմ՝ դու մեծանաս առողջ, հաջողակ, սիրես քո ընտանիքը, քո հայրենիքը: Ապրես այնպես, որ մենք մեր ամբողջ կյանքում հպարտանանք, որ ունենք քեզ նման զավակ։ Մենք քեզ անսահման շատ ենք սիրում, մեր անուշ տղա»,–գրել է Արամեն։
Հավելենք, որ երգչի հետևորդները նույնպես միացել են շնորհավորանքներին` փոքրիկին մաղթելով անհոգ մանկություն։
Հիշեցնենք, որ Արամեն և Աննա Թովմասյանն ունեն նաև մեկ դուստր`4–ամյա Աննա Մարիան։
«Խնդրում եմ, սիրե՛ք միմյանց». երգիչ Արամեն հանդուրժողականության կոչ է անում