2 բերքանուշցի վիճել են, նրանցից մեկը դիմել է որսորդական հրացանի «օգնությանը»

Հրացան
26-ամյա երիտասարդը որսորդական հրացանով կրակոցներ է արձակել իր համագյուղացու հետ վիճաբանության ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Օրերս Բերքանուշ գյուղի Շահումյան փողոցում վիճաբանություն է սկսվել համագյուղացիների միջև, որի ժամանակ նաև կրակոցներ են հնչել։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանությունը` հավելելով, որ դեպքի մասին երեկ է ոստիկանությունն օպերատիվ տեղեկություններ ստացել։
Եթե պատին հրացան կա կախված, անպայման ինչ-որ պահի կրակելու է. զենքի և որսի օրենքների բացերը
Պարզվել է, որ նույն գյուղի 26 և 38 տարեկան երկու բնակիչ վիճել են, ձեռքերով և ոտքերով հարվածել իրար` պատճառելով մարմնական վնասվածքներ։ Դրանից հետո նրանցից մեկը մեքենայից հանել է որսորդական հրացանը և կրակոցներ արձակել:
Չարբախում սպանությունից առաջ վեճ է եղել. հայրն ու երկու որդիները ձերբակալվել են
Համագյուղացիները ներկայացել են բաժին և տվել խոստովանական բացատրություն. 26-ամյա երիտասարդը ներկայացրել է իր անվամբ հաշվառված ողորկափող որսորդական հրացանը:
Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր: