Վայքում, Կապանում, Մեղրիում ձյուն է տեղում. ի՞նչ վիճակ է Հայաստանի ճանապարհներին

Սառած ճանապարհ. արխիվային լուսանկար
Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում մի շարք բնակավայրերում ձյուն է տեղում, կան փակ ավտոճանապարհներ։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Վայքի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Հրազդանի, Սևանի, Բերդի, Գավառի, Սիսիանի, Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ստեփանավան և Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

«Վարդենյաց լեռնանցքը թեթև տրանսպորտային միջոցների համար անցանելի է, իսկ ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
«Էս ինչ զուլում բերեցիր». Սուրենյանի գրառումը «փոթորիկ» է առաջացրել համացանցում
«Ճանապարհային դեպարտամենտը» վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: