ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել են Հայաստանի Ազգային հերոս, պետական-քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի տիկնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի հոգեհանգստի արարողությանը:
Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Արարողությունը տեղի է ունեցել Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։
Հիշեցնենք, որ Ռիմա Դեմիրճյանը մահացել է դեկտեմբերի 21-ին` «Էրեբունի» ԲԿ–ում։ Նա 88 տարեկան էր։ Վերջին տարիներին նա «Կարեն Դեմիրճյան» բարեգործական հիմնադրամի տնօրենն էր։ Դրանից առաջ Ռիմա Դեմիրճյանը երկար տարիներ դասախոսել է պոլիտեխնիկական համալսարանում։
Կարեն և Ռիմա Դեմիրճյաններն ունեն 2 որդի` Ստեփան Դեմիրճյանը և Սամվել Դեմիրճյանը։