Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ:
ՀՀ վարչապետի գլխավորությամբ նախորդ նիստը կայացել էր դեկտեմբերի 6-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Ներկա են եղել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանն ու Համբարձում Մաթևոսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետի գլխավորությամբ նախորդ նիստը կայացել էր դեկտեմբերի 6-ին։