Իրաքի իշխանությունները կվերակառուցեն Սինջար եզդիական շրջանը

Իրաք, Սինջար. Արխիվային լուսանկար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Իրաքի իշխանությունները կվերակառուցեն եզդիական Շանգալի (Սինջարի) շրջանը։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանը։
«Իրաքի կառավարության որոշմամբ Շանգալի (Սինջարի) շրջանի վերակառուցման համար ստեղծվել է վերակառուցման կոմիտե և19 միլիոն ԱՄՆ դոլար է հատկացվել շրջանի վերականգման աշխատանքների իրականացման համար»,–գրել է Նա։
Բաքոյանը բարձր է գնահատել Իրաքի կառավարության կատարած քայլը, որը, նրա խոսքով իր մեծ խորհրդով ու նշանակությամբ նշանակալի նպաստ կբերի առկա խնդիրների ու դժվարությունների հանգուցալուծման գործում։
Հիշեցնենք, որ2014-2015 թվականներին ԻՊ գրոհայինները Սինջարի եզդիական բնակչության զանգվածային սպանություններ էին իրականացրել։ Իրաքի հյուսիսում գտնվող այս տարածաշրջանում ապրում են նաև քրիստոնյաների փոքր համայնքներ(մասնավորապես՝ ասորիներ, ինչպես նաև փոքր թվով հայ ընտանիքներ) ։ Չնայած դժվարություններին ՝ նրանք չեն լքում իրենց տները։
Հայաստանում ապրում են մոտ50 հազար եզդիներ, ինչպես նաև6-7 հազար ասորիներ։
Թուրքիան շարունակում է եզդիների ցեղասպանությունը. Ռուստամ Բաքոյան
* «Իսլամական պետությունը» ահաբեկչական կազմակերպություն է, որն արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում: