ՀՀ նախագահն ընդունել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների խմբին

Արմեն Սարգսյանն ընդունել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների խմբին
Ծնողները ցավով նշել են, որ մինչ օրս ըստ արժանվույն չեն գնահատել իրենց որդիների հերոսական արարքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 24-ին ընդունել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված թիվ N հրաձգային վաշտի զինծառայողների ծնողներին։ Տեղեկությունը հայտնում է նախագահի աշխատակազմը։
Արմեն Սարգսյանն ընդունել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների խմբին
«Զինվորների ծնողները նախագահ Սարգսյանին են ներկայացրել իրենց մտահոգող խնդիրները: Մանրամասներ պատմելով իրենց որդիների ծառայության մասին՝ նրանք ցավով են նշել, որ հայրենիքի պաշտպանության համար հերոսաբար զոհված իրենց զավակների սխրանքը մինչ օրս ըստ արժանվույն գնահատված չէ»,– ասված է հաղորդագրության մեջ:
«Կամանդիրը բոլորին ուղարկում է սնարյադների տակ...»․ 19-ամյա Մհերի մարմինը 8 ամիս անց գտան
Նախագահը լսել է նրանց մտահոգություններն ու հուզող հարցերը: Առաջարկվել է փաստեր և մանրամասն տեղեկություններ ներկայացնել նախագահի աշխատակազմ՝ բարձրացրած խնդիրների լուծմանը հնարավորինս աջակցելու համար:
Արմեն Սարգսյանն իր զորակցությունն է հայտնել զինվորների ծնողներին և տոկունություն մաղթել։

«Խորապես կիսում եմ ձեր վիշտը և շնորհակալ եմ հայրենիքի համար հերոս որդիներ մեծացնելու համար»,– նշել է ՀՀ նախագահը:

Հիշեցնենք`ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներով` արցախյան 44–օրյա պատերազմի հետևանքով Արցախում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3788 է։ Հոկտեմբերի 4-ի դրությամբ անհայտ է 224 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։
«Դավիթն էլ չի գա․․․». 3 ընկերներով զոհվեցին նույն խրամատում՝ հրադադարից րոպեներ անց