«Հայկոյի թեման» փակ է. մանրամասներ Փաշինյանի և ՔՊ-ական պատգամավորների հանդիպումից

Նիկոլ Փաշինյան
Իշխանական պատգամավորների հետ փակ հանդիպման ժամանակ հիմնականում խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. ՔՊ խմբակցության հետ փակ հանդիպման ժամանակ վարչապետը ներկայացրել է նախորդ շաբաթ Բրյուսել կատարած այցից մանրամասներ, պատմել` ինչ հանդիպումներ է այնտեղ ունեցել, ինչ է խոսել, ու ինչ պետք է սպասել: Այս մասին հայտնի է դարձել «Ժողովուրդ» օրաթերթին։
Ըստ թերթի աղբյուրների՝ Փաշինյանն այդ այցն արդյունավետ է համարում, քանի որ կարողացել են կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել, որի վառ ապացույցը դրանից հետո հայ ռազմագերիների վերադարձն է եղել:
Բրյուսելյան գաղտնիքներ, կամ Փաշինյանը մի բան է ասում, Ալիևը՝ լրիվ ուրիշ
Հիշեցնենք, որ դեռևս դեկտեմբերի 14-ին Բրյուսելում տեղի էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
Երեկվա փակ հանդիպմանը հիմնականում խոսել է Փաշինյանը, իսկ ՔՊ-ական մի քանի պատգամավորներ հարցեր են ուղղել վարչապետին հանդիպումից հետո սպասվող ակնկալիքների մասին:
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը պայմանավորվածություն են ձեռք բերել
Ի դեպ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի «գահընկեցությանը», ըստ «Ժողովուրդ»–ի աղբյուրների, որևէ անդրադարձ չի եղել, քանի որ, ըստ ՔՊ-ական մեր աղբյուրների, «Հայկոյի թեման» թիմում արդեն «փակ է»: Կա նոր քաղաքապետ, որի հետ երեկ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է»: