ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի ու Ադրբեջանի հասարակության ներկայացուցիչները հանդիպել են Մոսկվայում։ Հանդիպումը կազմակերպվել է ՌԴ նախագահի` միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի միջնորդությամբ։
Հայկական կողմից հանդիպմանը ներկա են եղել Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը և ռեժիսոր Հարություն Խաչատրյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Ռուբեն Բաբայանը։
44-օրյա պատերազմից հետո սա նման ձևաչափով առաջին հանդիպումն է։