Հայաստան-Թուրքիա. ի՞նչ է սպասվում

Կարինե Գևորգյան
Դեկտեմբերի 27-ին` ժամը 15:00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա-Երևան տեսակամուրջ՝ «Հայաստան-Թուրքիա. ի՞նչ է սպասվում» թեմայով:
Sputnik
Մասնակիցները.
Մոսկվայում`
Քաղաքագետ, արևելագետ Կարինե Գևորգյան:
Երևանում`
Ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյան:
Նոյեմբերին Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկնեց 2013-ի իր հայտարարությունն այն մասին, որ 21-րդ դարը կդառնա Թուրքիայի դարաշրջան։ Ինչպե՞ս պետք է դրան վերաբերվեն Ռուսաստանում և Հայաստանում։
Անկարան ու Երևանը հատուկ ներկայացուցիչներ են նշանակել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար։ Ի՞նչ է ակնկալում թուրքական կողմը, և որտեղո՞վ են անցնում կարմիր գծերը, որոնք չպետք է հատի հայկական կողմը: Բանախոսները կպատասխանեն այս և այլ հարցերի։
Ասուլիսը կհեռարձակվի նաև Facebook-ում և Youtube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով:
Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։